News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կաթի մթերման գին թելադրելն անընդունելի է։ Այսպիսի կարծիք հունիսի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Գեղարքունիքի մարզի գյուղացիների բողոքները կաթի գնի եւ գնման ծավալների առնչությամբ։

Նրա խոսքով, սա անխուսափելիորեն շղթայական ռեակցիայի կբերի եւ անհրաժեշտ կլինի ֆիքսել նաեւ մյուս գյուղատնտեսական ապրանքների մթերման գները։ Նախարարը կարծում է, որ Հայաստանում կաթի առաջարկի ու պահանջարկի միջեւ հավասարակշռության հաստատման համար սկզբից անհրաժեշտ է պարզել, թե ուր է գնում զգալի քանակով ներկրվող  չոր կաթը, որն այս տարի արդեն կազմել է 2884 տոննա։

«Ես բնավ չեմ հայտարարում, որ չոր կաթի օգտագործումը արտադրությունում պետք է արգելվի, սակայն նշագրմամբ պետք է մատնանշվի, թե ինչից է պատրաստված մթերքը՝ չոր, թե՞ բնական կաթից»,–նշել է Արթուր Խաչատրյանը։

Նա հավելել է, որ արդեն նամակ է հղել ՍԱՊԾ–ին՝ խնդրանքով պարզաբանել կաթնամթերքի բաղադրությունը մեծածախ եւ մանրածախ վաճառքի ցանցում եւ համապատասխան նշագրման առկայությունը։

«Պետությունը չպետք է միջամտի շուկայական հարաբերություններին եւ գներ թելադրի, նրա միջամտությունը պարտադիր է միայն շուկայի փլուզման եւ չարաշահումների բացահայտման դեպքում»,–շեշտել է նախարարը։

Նա նկատել է, որ պետությունը պարտավոր է կարգավորել շուկայական խնդիրները, քանի որ կաթը եկամտի աղբյուր է հանդիսանում 100 000 գյուղատնտեսների համար եւ գների տատանումը կամ գերակա դիրքի չարաշահումը նրանց գոյությունն անմիջական սպառնալիքի տակ կդնեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ