News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի «Կոմայգի» կոչվող տարածքում անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզվել են:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 00.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բեյրութի փողոցի միջնամասում մի խումբ անձինք վիճաբանել և բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ, քարերով հարվածել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունը իրականացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը մի քանի երիտասարդ՝ շպարված, կնոջ հագուստներով և կեղծամներով, գտնվել են Երևան քաղաքի «Կոմայգի» կոչվող տարածքում։ Նշված վայրով երթևեկել է նաև Երևանի մեկ այլ բնակիչ՝ «BMW 745 i» մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել են նաև նրա կինը և վերջինիս քույրը։ Կոմայգում գտնվող անձինք, ավտոմեքենայի կին ուղևորի ձեռքին տեսնելով բջջային հեռախոս և կարծելով, թե իրենց է լուսանկարահանում, վիճաբանության են բռնվել, հայհոյել,  քարերով և գարեջրի շշերով հարվածել ավտոմեքենային՝ վնասելով այն, ինչպես նաև բռնություն գործադրել մեքենայի վարորդի և ուղևորուհու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու համար:

Դեռևս 2018թ. հունվարի 12-ին երեք մեղադրյալի մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին. նրանց մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Չորրորդ մասնակցի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում վերջինս հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նրա մասով նույնպես հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ