News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հունիսի 24-ի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա պետական գործունեության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել են երկու երկրների միջեւ գործընկերային հարաբերությունների ընդլայնման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը։ Նշվել է նաեւ էներգետիկայի բնագավառում ռազմավարական համատեղ նախագծերի` «Ակկույու» ատոմակայանի եւ «Թուրքիական հոսք» գազատարի առաջնային բնույթը:

Կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել սիրիական կարգավորման հարցերի շուրջ:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր էր ուղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու, ինչպես նաեւ երկրում անցկացված ընտրություններում Արդարություն եւ զարգացում կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ