News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ԵՄ-ի շրջանակներից դուրս այլ երկրների, այդ թվում Բրիտանիայի հետ սկսել է զինված ուժերի ձեւավորումը,  քանի որ Փարիզը փորձում է Բրեքսիտից հետո Լոնդոնին պահել եվրոպական պաշտպանական ոլորտում, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հանդիսավոր արարողություն է անցկացրել Լյուքսեմբուրգում, որտեղ Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Էստոնիան, Նիդերլանդները, Իսպանիան եւ Պորտուգալիան ստորագրել են  մտադրությունների նամակ: «Մեր համոզմունքն այն է, որ եվրոպացիները պետք է ուժեղ լինեն, կարողանան պաշտպանել իրենց եւ մեր ինքնիշխանությունը», - արարողությունից հետո լրագրողներին ասել է Պարլին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է այս որոշումը՝ ասելով, որ դա կօգնի արդիականացնել եվրոպական զինված ուժերը  եւ արագացնել նրանց մոբիլիզացումը: «Կարծում եմ, որ դա կարող է ուժեղացնել ուժերի պատրաստվածությունը, քանի որ մեզ բարձր պատրաստվածություն է պետք», - լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ