News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես NEWS.am–ին հայտնեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից,  նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ, նրան մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք։ Նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական բազմադարյա ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգացման նոր փուլ են թևակոխում, և ընդգծել, որ փոխգործակցության ներուժի առավելագույն օգտագործումը բխում է երկու պետությունների շահերից։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ տարածքային կառավարման բնագավառը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր հայ-ռուսական հարաբերությունների շարունակականության ապահովման և փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։

Բարձր գնահատելով ռազմաքաղաքական, անվտանգային և տնտեսական ինտեգրացիոն կառույցներում հայ-ռուսական սերտ համագործակցությունը՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ ամրագրել է, որ այդ հարաբերությունների հետագա խորացումն ու աշխուժացումը դրական կազդի նաև տարածաշրջանային կայունության և տնտեսական ներուժի ամբողջական իրացման վրա։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև այս շաբաթ Երևանում կայանալիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ համաժողովը խթան կհանդիսանա արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ