News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճանապարհաշինարարական աշխատանքների փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով ուռճացվել է նյութածախսը. հարկերի վճարումից խուսափելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրվել է 2017 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը:

Պարզվել է, որ տվյալ մրցույթին մասնակցել է մեկ տնտեսվարող սուբյեկտ եւ ճանաչվել հաղթող ընդհանուր 158,4 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով: Իրականացված աշխատանքների նյութածախսի, ճարտարապետաշինարարական նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքներում օգտագործվել են այնպիսի նյութեր եւ ապրանքներ, որոնք զգալիորեն մեծացրել են կատարված աշխատանքների գինը: Մասնավորապես, գրեթե նույն ժամանակահատվածում արտաքին լուսավորության անցկացման շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ Մեղրի համայնքում, որտեղ օգտագործվող ապրանքների նյութածախսը եղել է բազմակի անգամներ ավելի ցածր:

Նշված պայմաններում հիմնավոր կասկածներ են առաջացել ինչպես Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքներում օգտագործվող ապրանքների ցանկի որոշման եւ նախահաշվային գնի ուռճացման, այնպես էլ փաստացի կատարված աշխատանքներում նախահաշվին եւ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքների օգտագործման առումով: Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրելու նշված գնման նախահաշվի ձեւավորման գործընթացը, ինչպես նաեւ փաստացի կատարված աշխատանքների, օգտագործված նյութերի համապատասխանությունը պայմանագրի պահանջներին:

 ՀՀ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է «Մ... Շ...» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկը, համաձայն որի՝ ընկերության կողմից 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է 22.775.800 ՀՀ դրամի չափով ավել նվազեցումներ: Դրա արդյունքում տարեկան շահութահարկից 4.555.200 ՀՀ դրամի չափով պակաս հարկ է վճարվել:

 Նկատի ունենալով, որ «Մ... Շ...» ՍՊ ընկերությունն օրենքով նախատեսված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե 4.555.200 ՀՀ դրամի հարկ վճարելուց՝ ելնելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կայացած քննարկման արդյունքներից՝ ՀՀ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ