News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտրական բարեփոխումների իրականացումը բավականաչափ ժամանակ եւ նախապատրաստական աշխատանքներ է պահանջում։ Այսպիսի տեսակետ է հայտնել  Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն։ NEWS.am–ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես կարող է Վենետիկի հանձնաժողովն օգնել եւ որքան ժամանակ կպահանջվի բարեփոխումների համար։

ՀՀ վարչապետը Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագիծ է ստորագրել։ Ցանկանում ենք հարցնել Ձեզ գործընթացի մասին՝ նոր կառավարությունը պե՞տք է արդյոք սկզբում բարեփոխման նախագիծը ներկայացնի Վենետիկի հանձնաժողովին։

Վենետիկի հանձնաժողովը եւ Հայաստանը լավ համագործակցության երկար պատմություն ունեն։ ՀՀ արդարադատության նախարարը փոխանցել է կառավարության պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հանձնաժողովի հետ։ Իր հերթին հանձնաժողովը ամբողջական աջակցություն է հայտնել Հայաստանում բոլորովին վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցմանը եւ պատրաստ է ցանկացած ձեւով օգնություն ցուցաբերել, որպեսզի արդյունավետորեն եւ նպատակային կերպով ամրապնդի ՀՀ–ում ինստիտուտների ժողովրդավարական գործողությունը Սահմանադրությանը համապատասխան։

Որոշ քաղաքագետներ եւ փորձագետներ խոսում են, որ տեխնիկապես անհնար է ընտրություններն այս տարի անցկացնել։ Կա՞ն արդյոք հստակ ժամկետներ այդպիսի բարեփոխումների համար։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից այդ փաստաթղթի քննարկման եւ հանձնաժողովի կողմից հավանության արժանացնելու համար։

Վենետիկի հանձնաժողովն անցյալում ընդգծել է, որ ցանկացած կարեւոր բարեփոխում՝ լինի դա սահմանադրական կամ ընտրական, պետք է ադեկվատ կերպով պատրաստվի բաց եւ թափանցիկ գործընթացի շրջանակներում եւ պետք է ընդունվի առավելագույնս լայն կոնսեսուսով։  

Բարեփոխումների իրականացումը նաեւ պահանջում է բավականաչափ ժամանակ եւ պատրաստություն։ Փաստացի ժամանակը տատանվում է բարեփոխումների հստակ բովանդակությունից եւ մակարդակից կախված։ Սկզբունքորեն, գերադասելի է, որ բարեփոխման հարցում շտապողականություն չդրեւսորվի, որակը պետք է գերակայի արագության նկատմամբ։ Բայց կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ ժամանակը կարեւոր է։

Իդեալական առումով, Վենետիկի հանձնաժողովը պետք է ներգրավված լինի վաղ փուլում, որ հետեւի գործընթացին մինչեւ վերջ։ Հանձնաժողովը իր եզրակացությունը կարող է պատրաստել բավականին արագ, եւ կա հատուկ գործընթաց, որը պետք է պահպանել հրատապ դեպքերում։

ՀՀ արդարադատության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել Ձեր եւ նախարար Արտակ Զեյնալյանի հանդիպման արդյունքների մասին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ։ Ըստ հայտարարության՝ Դուք շեշտել եք, որ քաղաքական կուսակցությունները պետք է բավականաչափ ժամանակ ունենան ընտրական օրենսդրության բարեփոխումներից հետո ընտրություններին պատրաստվելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ։

Ամեն բարեփոխման համար ունիվերսալ ֆիքսված ժամանակահատված գոյություն չունի։ Նախկինում հանձնաժողովը խորհուրդ է տվել, որ ընտրական օրենսդրությունը չփոխվի ընտրություններից մեկ տարի առաջ։ Այդ ժամանակահատվածը բարեփոխումների անցկացման համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածն է։ Բայց դա վերջնական չէ, կարող են լինել հատուկ դեպքեր, որոնք պահանջում են արագ գործողություններ կամ արձագանք։ Վենետիկի հանձնաժողովը եւ նախարար Զեյնալյանը համաձայն են այն հարցում, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար անհրաժեշտ են ողջամիտ ժամկետներ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ