News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնից այսօր՝ հունիսի 25-ին, բերման ենթարկված Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին ասաց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասաց Ահարոնյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի եղբայրը բերման էր ենթարկվել այսօր ժամը 17,20-ի սահմաններում ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները:

Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու երեք հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հանգամանքները պարզվում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ