News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոր թափ կստանան «երիտասարդ ընտանիքների», ինչպես նաև «բնակարան զինծառայողներին» ծրագրերը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ այս հարցում որոշակի լավ լուրեր ունենք. «Վաղը խորհրդակցություն ենք անցկացնելու ԿԲ-ի հետ, բայց ուզում եմ նշել երկու կարեւոր բան,. նախ կշարունակվի եւ նոր թափ կստանա «բնակարան նոր ընտանիքներին» ծրագիրը, նաեւ «բնակարան զինծառողներին» ծրագիրը։ Նորությունն այն է, որ մենք այստեղ կունենանք հիթոփեքային վարկի աննախադեպ ցածր տոկոս։ Մեծ է հավանականությունը, որ «մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով կունենանք 7-7,5 տոկոսանոց վարկեր եւ մեծ ծավալով կիրականացնենք այդ ծրագիրը։ Զինվորականների դեպքում ստացվում է, որ անտոկոս վարկ ենք տրամադրում»,-հայտարարեց Փաշինյանը։

Հարցին, թե որքանով է իրական, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքը կարող է բնակարան ձեռք բերել եւ պահել առնվազն մեկ երեխա, վարչապետը պատասխանեց. «ԿԲ մասնագետների հաշվարկով 20 մլն դրամանոց բնակարանի համար անհրաժեշտ կլինի վճարել ամսական 100 հազար դրամ։ Եթե երկու հոգու աշխատավարձը միասին լինի 450 հազար դրամ, ապա հնարավոր է վճարում իրականացնել։ Հնարավորության դեպքում հետագայում կարող ենք էլ ավելի նվազեցնել տոկոսները, ինչպես նաեւ կանխավճարը։ Երիտասարդ ընտանիքների դեպքում կանխավճարի չափը 30 տոկոսից կիջնի 20 տոկոս, իսկ զինծառայողների դեպքում կլինի 10 տոկոս»,-ընդգծեց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք խնդիր են դրել, որ շինարարությունն իրականացվի ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում. «Եկամտահարկի վերադարձի օրենսդրական հնարավորությունն է գործում, այսինքն եկամտահարկով կարելի է փակել վարկը։ Պետությունն այսպիսով մասնակցում է վարկի մարմանը, ինչը լավ հնարավորություն է»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ