News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք որքան կարողանում ենք, փորձում ենք ներդրումներն ուղղորդել մարզեր։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե մարզերի զարգացման ինչ ծրագրեր կան, վարչապետը պատասխանեց, որ օրինակ հիփոթեքային ծրագրերում եւս ջանքեր են գործադրում, որ շինարարության մի մասը տեղի ունենա մարզերում. «Շատ մարզեր կան, որ ընդհանրապես նոր բնակարաններ չեն կառուցվել»։

Ինչ վերաբերում է նախարարությունների մարզեր տեղափոխելու խնդրին, Փաշինյանը նկատեց, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել էր, որ դեմ չէ իրենց նախարարության տեղափոխմանը. «Բայց պետք է մանրամասն քննարկել այդ հարցը, բոլոր դրական ու բացասական կողմերը։ Պետք է հաշվարկել արդյունքը, որը բերելու է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ