News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Երեւան» հիմնադրամի կողմից գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին նախագիծը Երեւանի ավագանու օրակարգ չի մտել կապված հիմնադրում ԱԱԾ–ի կողմից իրականացվող նախաքննության հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին Երեւանու ավագանու նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ ի պատասխան «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հարցին, թե ինչու նշված նախագիծը հանվեց ավագանու օրակարգից եւ ընդհրանրապես ինչ նպատակով էր այն օրակարագ բերվել։

«Քանի որ  «Երեւան» հիմնադրամի հետ կապված Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվում է նախաքննության գործընթաց, առգրավված են բոլոր փաստաթղթերը, բերման է ենթարկված հիմնադրամի տնօրենը, հետագա գործընթացի հավանական ելքերի վերաբերյալ հստակ պատկերացումներ չկային եւ պարզ չէր, ով է հանձնող կողմը լինելու, ում իրավասությամբ, այս օբյեկտիվ մտահոգությամբ հարցը հանվել է օրակարգից։ Զուտ գործընթացի հետ կապված»,–նշեց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով ԱԱԾ–ի կողմից կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ օրինականությունը պարզելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ