News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է Վրաստանի իշխանությունների՝ նախարարների կաբինետի կրճատման վերաբերյալ պլանը:

«Մենք փոքր կառավարության հայեցակարգ ենք մշակել, որում այնպիսի փոքր կառույց ենք մշակում, որը հնարավորինս ճկուն եւ օպերատիվ կդառնա իր որոշումներում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բախտաձեն, փոխանցում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը:

Բախտաձեի խոսքով՝  մշակույթի եւ սպորտի նախարարությունը կմիանա Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությանը, իսկ Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի նախարարությունը, ինչպես նախկինում էր, կմիանա Արդարադատության նախարարությանը: Կլուծարվի փախստականների, վերաբնակեցման եւ Վրաստանի օկուպացված տարածքներից տեղափոխված անձանց հարցերով նախարարությունը: Վերաբնակեցման գործառույթը կհատկացվի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, միգրացիոն բաղադրիչը կտեղափոխվի ներքին գործերի նախարարություն, իսկ սոցիալական քաղաքականությունը՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարություն: Տարածքային զարգացման բաղադրիչը կփոխանցվի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Կրոնի հարցով գործակալությունը կմիանա հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատին:

Այդպես, Վրաստանի նախարարների կաբիները 14-ից կկրճատվի մինչեւ 11-ը: Բախտաձեն շեշտել է, որ կառուցվածքային օպտիմալացման հետ միասին կկրճատվեն նար կառավարական ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ