News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը դեմ է, որպեսզի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) քաղաքականացվի եւ նախապայմաններ առաջադրի՝ ի շահ որեւէ պետության: Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ այս կազմակերպությունը տնտեսական ուղվածություն ունի, եւ Հայաստանը կողմ է ՍԾՏՀԿ-ի անդամ երկրների հետ բացառապես տնտեսական համագործակցությանը. «Մենք այնտեղ բարձրաձայնել ենք Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման խնդրի մասին եւ չեղարկել են դրա անթույլատրելիությունը: Եղել են նաեւ առանձին հանդիպումներ  Ռուսաստանի, Մոլդովայի եւ Հունաստանի պատվիրակությունների հետ: Քննարկումները շատ արդյունավետ էին»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաեւ հիշեցրել է, որ ՍԾՏՀ ԽՎ հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ