News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելական «Մերեց» կուսակցության նախագահ, պատգամավոր Թամար Զանդբերգը հետ է կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր օրինագիծը, որը պետք է քննարկվեր Քնեսեթի լիագումար նիստին, հաղորդում է «Դետալի»-ն:

Զանդբերգն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ երկրի արտաքին գործերի նախարարությունը եւ կոալիցիան պահանջել էին իր ձեւակերպած օրինագծում  «ցեղասպանություն» տերմինը փոխարինել «ողբերգություն» բառով կամ «հայ ժողովրդի վերապրած սարսափները» արտահայտությամբ: Նա հրաժարվել էր քննարկել ցանկացած առաջարկ, որը չի ներառում «ցեղասպանություն» տերմինը: Գիտակցելով, որ օրինագիծը չի հաջողվի անցկացնել՝ Զանդբերգը որոշել է հանել այն օրակարգից:

Ելույթ ունենալով Քնեսեթի ամբիոնից՝ կուսակցության ղեկավարը մասնավորապես ասել է. «Եթե ոչ մենք, ապա ով պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք ազգ ենք, որն իր վրա զգացել է, թե ինչ է ցեղասպանությունը, ինչ է ատելությունը, ինչ է անմեղ մարդկանց զանգվածային սպանությունը: Մենք պետք է կանգնած լինենք այն մարդկանց շարքերում, ովքեր ճանաչում են Ցեղասպանության փաստը՝ անկախ մեր քաղաքական ուղղվածությունից: Սակայն ես տեսնում եմ, որ օրենքի ընդունման համար չեմ կարողանա ստանալ ձայների անհրաժեշտ մեծամասնությունը»:

Ոմանք կարծում են, որ Քնեսեթի անդամների նման մտադրությունները երկար ժամանակ է արգելափակվում են, քանի որ կարող են ազդել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վրա:

Քնեսեթում աղբյուրների համաձայն՝ Զանդբերգի օրինագծի վերաբերյալ բանավեճերին նախապատրաստվելիս կոալիցիան սկսել էր մեծամասնություն ձեւավորել՝ քվեարկության ժամանակ այն մերժելու համար: Թեեւ, եթե պատգամավորներին քվեարկության ազատություն տրվեր (խմբակցական կարգապահության խիստ շրջանակից դուրս), հնարավոր է, որ օրինագիծը հաստատվեր:

Հայոց Ցեղասպանության ճանաչման ակտիվ աջակիցներից մեկը, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը կոալիցիայում աջակցություն ստանալու համար փոխզիջում էր առաջարկել՝ առաջարկվող օրենքի մեղմացված ձեւակերպումը` կոալիցիայում մեծամասնության աջակցությունը ապահովելու համար: Սակայն Զանդբերգը հրաժարվել էր զիջումների գնալ:

«Ծանր սրտով ես ստիպված եմ հետ կանչել այս օրինագիծը,- ասել է Զանդբերգը, - Ցավոք, չնայած խոստումներին, կոալիցիան շարունակում է  հրաժարվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ այս փաստը շատ ավելի տխուր է, քան քվեարկության չեղարկումը: Ուստի ես այլ տարբերակ չունեմ, քան հետաձգել քննարկումը՝ ավելի նպաստավոր իրավիճակի ակնկալիքով: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը պատմական արդարության վերականգնում է, ինչը վեր է քաղաքականությունից: Ես ցավում եմ, որ կոալիցիան չկարողացավ իր մեջ ուժ գտնել այս պարզ թեզը յուրացնելու համար եւ վեր կանգնել  քաղաքականությունից»:

Ֆեյսբուքյան իր էջին Թամար Զանդբերգը գրել է. «Այս կառավարությունն ուժեղ է միայն բառերով, իսկ իրականում պարզվում է, որ դրան ճնշում են նեղ քաղաքական շահերը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ