ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 26-ին, կազմել է 482.23 դրամ՝ նվազելով 0.11 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.70 դրամ (նվազել է 0.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.94 դրամ (նվազել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.66 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.88 դրամ, ոսկի՝ 19,669.99 դրամ, պլատին՝ 13,457.52 դրամ: