Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն արքայազն Ուիլյամին կոչ է արել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին «խաղաղության ուղերձ» փոխանցել եւ նրան հորդորել «առաջին քայլն» անել՝ երկոր ժողովուրդների «ողբերգությանը» վերջ դնելու համար, հաղորդում է PA-ը:
Նշենք, որ արքայազն Ուիլյամն Իսրայելում է, իսկ հետո այցելելու է Պաղեստին եւ հանդիպելու է Մահմուդ Աբբասին:
«Գիտեմ, որ հանդիպելու եք նախագահ Աբբասին: Կցանկանայի, որպեսզի նրան խաղաղության ուղերձ փոխանցեք եւ ասեք, որ ժամանակն է, որպեսզի մենք միմյանց վստահելու միջոց գտնենք»,- ասել է Ռիվլինը:
Արքայազն Ուիլյամն իր հերթին տարածաշրջանում խաղաղության հասնելու հույս է հայտնել: