News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածներին ազատությանն աստիճանական նախապատրաստման մեխանիզմ կներդրվի: Հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այս պահին օրինագիծ է մշակվում, որն ուղղված այս մեթոդաբանության ներդրմանը: «Ազատությունից զրկված անձը պետք է իմանա, թե ինչպես իրենց պահել քրեակատարողական հիմնարկում` ավելի արագ ազատ արձակվելու համար: Սա կարեւոր է ինչպես կալանավորների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների համար, որպեսզի նրանք իմանան իրենց լիազորությունների շրջանակները»,- պարզաբանեց Թաթոյանը:

Նա նշեց, որ ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հետ ճիշտ սոցիալական եւ հոգեբանական աշխատանք չի տարվում, հանցագործության կրկնության ռիսկը չի գնահատվում: «Արդյունքում, մենք մեկուսացման մեջ ենք պահում մարդկանց եւ հետո հայտարարում ենք, որ նրանք պատրաստ չեն ազատության: Դա անթույլատրելի է, առավել եւս, որ գոյություն ունեցող կարծրատիպերն առանց այդ էլ բարդացնում են իրավիճակը»,- ընդգծեց Արման Թաթոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ