News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է կոշտ կերպով արձագանքի Ադրբեջանի նախագահի նման ռազմատենչ հայտարարություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է ոչնչացնել Արցախի տարածքում գտնվող բոլոր ռազմական եւ ռազմավարական օբյեկտները:

«Մենք կոշտ գնահատական ենք ակնկալում միջազգային հանրության կողմից Ալիեւի ահաբեկչական հայտարարություններին: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա ես կարող եմ միանշանակ ասել, որ հայկական կողմը տեխնիկապես կարող է ոչ միայն ոչնչացնել Ադրբեջանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտները, այլեւ՝ Ալիեւի նստավայրը եւ նույնիսկ Արցախի դրոշը տեղադրել այնտեղ: Ադրբեջանի բոլոր օբյեկտները մեր հասանելության գոտում են գտնվում: Սակայն, ի տարբերություն գող եւ հափռիչ Ալիեւի, մենք բարբարոսներ եւ ոչ էլ նացիստներ չենք՝ նման սպառնալիքների եւ գործողությունների դիմելու համար»,- ասաց Բաբայանը:

Նա նաեւ Ալիեւին խորհուրդ տվեց ռազմատենչ հայտարարությունների ֆոնին ուսումնասիրել Երկրորդ աշխարհամարտի ռազմական քրոնիկան եւ ծանոթանալ նացիստական Գերմանիայի առաջնորդի ճակատագրին: «Նման արկածախնդրության կարող է գնալ միայն Ալիեւը, որը հարստությոն ւն է դիզում իր ժողովրդի հաշվին: Իսկ Ադրբեջանի ժողովուրդը չի աջակցի իր առաջնորդին եւս մեկ արկածախնդրության մեջ՝ զոհաբերելով իր որդիներին՝ հանուն մի մարդու շահերի, որին անգամ իր սեփական ընտանիքում չեն հարգում, եւ դրա ապացույցն էր Ալիեւի դստեր պահվածքը ՄԱԿ-ում հոր ելույթի ժամանակ»,- ասաց Բաբայանը:

Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 100-ամյակի առթիվ Բաքվի «Ազադլիգ» հրապարակում այօսր հանդիսավոր ռազմական շքերթ է անցկացվել: Ռազմական շքերթին մասնակցում էին պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ գործերի նախարարությունների, Պետական անվտանգության ծառայության, Պետական սահմանապահ ծառայության եւ Պետական պահպանության հատուկ ծառայության, ինչպես նաեւ Թուրքիայի զինված ուժերի շքերթային կազմի մոտ 4000 մարդ:

Արարողությանը ներկայացվել էր ավելի քան 240 միավոր ռազմական տեխնիկա, ավելի քան 70 թռչող միջոց, այդ թվում, վերջերս ձեռք բերված նորագույն զրահատեխնիկան, նորագույն զենքերը եւ սարքավորումները՝ հրթիռային եւ հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր:

Շքերթին ներկայացվել են հիմնականում  Ռուսաստանի Դաշնությունում, Չեխիայում, Բելառուսում, Թուրքիայում եւ Իսրայելում ձեռք բերված սպառազինությունները: Շքերթին ներկայացված զենքի առյուծի բաժինը ձեռք է բերվել Իսրայելում: Շքերթին ներկա էին մոտ 100 ներկայացուցիչ Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից, Բահրեյնից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից եւ Ուկրաինայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ