News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամներին, որոնք պատասխան մաքսատուրքեր են սահմանել ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման համար, ԱՀԿ-ի կանոնների անեսման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մի քանի ամիս շարունակ Եվրամիությունը, Չինաստանն ու մյուսները քննադատել են Միացյալ Նահանգների առեւտրային քաղաքականությունը՝ ընդ որում, պաշտպանելով ԱՀԿ-ին: Սակայն նրանց վերջին մաքսատուրքերն ապացուցում են, որ նրանք պարզապես անտեսում են ԱՀԿ-ի կանոնները, երբ դա նրանց համար ձեռնտու է դառնում»,- նշվում է Լայթհայզերի հայտարարության մեջ, որն ուրբաթ օրը հրապարակվել էր նրա գերատեսչության կայքում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մասքսատուրքերն օրինական են, քանի որ ուղղված են ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը, ինրը նախատեսված է ԱՀԿ կանոններով: Նրա կարծիքով՝ սակագների եւ առեւտրի մասին Գլխավոր համաձայնագրի 21-րդ հոդվածը ԱՀԿ-ի անդամներին լայն իրավունքներ է տալիս՝ անհրաժեշտության դեպքում իրենց անվտանգությունն ապահովելու համար: Եվ յուրաքանչյուր երկիր պետք է իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ պետք է անի դրա համար, վստահ է Միացյալ Նահանգների առեւտրային ներկայացուցիչը:

«Ի տարբերություն դրան՝  Եվրամիությունը անհիմն իրավական տեսություն է հորինել՝ ամերիկյան արտահանման համար մաքսատուրքերի անհապաղ ներդրումն արդարացնելու համար: ԱՀԿ-ի մյուս անդամները, այդ թվում նաեւ՝ Չինաստանը, զբաղեցրել են նույն դիրքը»,- ասում է Լայթհայզերը:

Ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, նրա կարծիքով, վնաս են հասցնում միջազգային առեւտրային համակարգին եւ վկայում են ԱՀԿ կանոնների խեղաթյուրման մասին: Այդ կապակցությամբ, ասել է նա, ԱՄՆ-ն « իր շահերը պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական եւ միջազգային օրենսդրության համաձայն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ