News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր-Բրայերսը շնորհավորելով նորանշանակ պետի մասնագիտական գործունեության մեկնարկը` համառոտ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը:

«ԱՄՆ կառավարությունը կարեւորում է իր դերը միգրացիայի եւ փախստականների հիմնախնդիրների լուծման առնչությամբ, որն արտահայտվում է ՄԱԿ ՓԳՀ-ի, պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում Միգրացիոն ծառայության հետ»,- նշեց տիկին Բեսիր-Բրայերսը։

Նա նաեւ անդրադարձավ ապաստան հայցողների համար Աբովյան քաղաքում նախատեսվող նոր կացարանի կառուցման նպատակով ԱՄՆ կողմից ֆինանսական աջակցության ցուցաբերելու հնարավորության մասին: Բացի դրանից, օժանդակություն կցուցաբերվի նաեւ ապաստան հայցողների գործող կենտրոնին: ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ սա աննախադեպ մեծ սատարում կլինի ապաստան հայցողների համար նախատեսվող շուրջ 120 անձանց ընդունելու հնարավորությամբ նոր կացարանի ստեղծման գործում։ Նա իր երախտագիտությունը հայտնեց տիկին Բեսիր-Բրայերսին` ընդծելով Դեսպանատան աջակցության կարեւորությունը Ծառայության աշխատանքներին եւ հույս հայտնելով, որ դրանք ամուր շարունակական հիմքերի վրա են։

Արմեն Ղազարյանը հյուրերին նաեւ տեղեկացրեց ինտեգրման եւ վերաինտեգրման հարցերով ֆորումների առաջիկա հանդիպումների մասին, որոնց ընթացքում քննարկման են դրվում ՀՀ վերադարձող անձանց եւ ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ինտեգրման առանցքային խնդիրները, եւ հրավիրեց որպես դիտորդ մասնակցելու նիստերի աշխատանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ