News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 27-ին, շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

Դատական նիստին ապացույցների հետազոտման փուլն է, ցուցադրվում են գործում առկա տեսաձայնագրությունները:

Դրանցից մեկում գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը հեռախոսազրույց է ունենում մի քաղաքացու հետ, որին դիմում է մայոր-ով եւ հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ չեն հնչել:

«Արո, զենքերը դրեք, հանձնվեք, նորից եմ ասում՝ ոստիկանության ծառայողը հենց նոր զոհվեց ձեր կրակոցից»,- հեռախոսազրույցի ժամանակ ասում է մայորը:

Արայիկ Խանդոյանն էլ պատասխանում է, որ իրենց կողմից կրակոց չի հնչել. «Ախպեր ջան, մեր մոտից բացարձակ կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում, տենց բան մի ասեք: Եթե դուք արյան ծարավ եք, խնդիր չկա, բայց  մենք արյան ծարավ չենք հաստատ, մեր ազգի արյան ծարավը չենք, բերեք պայմանավորվենք»:

Մայորն էլ պատասխանում է, որ  2-րդ զինծառայողն է զոհվել նրանց կրակոցից եւ հորդորում է զենքերը վայր դնել, հակառակ դեպքում համարժեք պատասխան է լինելու:

Խանդոյանն էլ կրկին հավաստիացնում է, որ իրենց կողմից կրակոց չի եղել:

«Մայոր, խնդրում եմ տենց մի ասա, նման բան գոյություն չունի, մեր կրակոցներից մարդ չի մահացել, մենք մարդու վրա չենք կրակել: Մենք հայտարարել ենք՝ ոչ մի կրակոց, մի ժամ առաջ ասել ենք՝ պատերն էլ քանդեն, մինչև ներս չմտնեն, ոչ մի կրակոց բացարձակ չլինի, իսկ ձեր սնայպերները մեր վրա աշխատել են, ձեր սնայպերներին նայեք, որտեղից ո՞րն է խփել»,-ասում է նա:

Այնուհետև Արայիկ Խանդոյանը Արեգ Կյուրեղյանին է դիմում՝ ասելով, որ չկրակեն. «Արեգ ջան, կրակոց չլինի, մենակ ներխուժման դեպքում, կրակոց բացարձակ չլինի: Ձեր տեղերը չմատնեք, ոչ մի բան չփորձարկեք, ախպեր»:

Այս գործով ամբաստանյալներն են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Դատական գործն այս մասով նախագահում է Մեսրոպ Մակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ