News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի համար նոր ժամանակաշրջան է բացվել: Այս մասին ԱՄՆ Սենատում կայացած պետական մակարդակով հաստատված հայ-ամերիկյան հարաբերությունների 100-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջորդան Էնդրյուսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Մեր երկրների միջեւ մեկ դար առաջ սկսված գործընկերությունը շարունակվում է առայսօր: ԱՄՆ-ը շարունակում է սատարել Հայաստանին ինքնավար, բարգավաճող, ժողովրդավար պետություն ստեղծելու հարցում»,-ասել է նա:

Ընդունելությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ընդգծել է, որ Հայաստանի հպարտ քաղաքացին է իրականացրել խաղաղ իշխանափոխությունը. «Մենք պետք է հպարտ լինենք, որ կարող ենք աշխարհին օրինակ ծառայել»,-ասաց նա:

Երբ Արմեն Սարգսյանն անցել է հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթել է ծափահարություններից. «Հատուկ հարգանք պետք է հատուցել նրանց, որոնք Հայաստանի փողոցներում էին հավաքվել, առաջին հերթին ցուցարարներին եւ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին»:

Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսն իր հերթին նշել է. «ՀՀ քաղաքացիները հիացրեցին ամբողջ աշխարհին՝ խաղաղ բողոքների միջոցով ժողովրդավարական կառավարություն բերելով իշխանության»:

«Նոր Հայաստանը, որտեղ հաղթել է ժողովրդավարությունն ու ազատությունը, արժանի է ԱՄՆ զգալի աջակցության»,-ասել է կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ հավելելով, որ ինքը պայքարում է, որ Հայաստանը ֆինանսական աջակցություն ստանա «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան պետական կորպորացիայից: «Հաղթաժ ժողովուրդն արժանի է լավ ապրելու»,-ասել է կոնգրեսականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ