News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Արաբական Էմիրությունները շահագրգռված են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում կայունության ապահովմամբ: Այս մասին հունիսի 27-ին «Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքականության ժամանակակից միտումները» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին: Դեսպանը, մասնավորապես, թվարկեց տարածաշրջանի պատմության տարբեր փուլերը եւ ԱՄԷ-ի դերը ճգնաժամային իրավիճակների լուծման գործում:

Խոսելով ժամանակակից մարտահրավերների մասին՝ ԱՄԷ-ի դեսպանն ընդգծեց, այսպես կոչված, «արաբական գարունից» հետո առաջացած սպառնալիքները: Սպառնալիքների թվում Մուհամմադ Ալ Կասիմին առանձնացրեց արմատական կազմակերպությունների թվաքանակի աճը: Դեսպանը հավելեց, որ «արաբական գարունից» հետո առաջացած արմատական կազմակերպությունները, որոնք իբր հիմնված են իսլամի վրա, որեւէ կապ չունեն այս կրոնի հետ, քանի որ իսլամը, որպես այդպիսին, հարգանք, հանդուրժողականություն եւ սեր է քարոզում մարդկանց նկատմամբ: Ալ Կասիմին այդ խմբավորումների շարքում առանձնացրեց «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» արմատական կազմակերպությունները՝ ընդգծելով, որ ԱՄԷ-ն, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, նպաստել են եւ շարունակում են նպաստել դրանց դեմ պայքարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ