Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և ժողովրդավարության զարգացման գործում: Այդ մասին ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, որը ընթանում է Բրյուսելում։
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի և ժողովրդավարության զարգացման գործում: Մենք առավել քան համոզված ենք, որ մարդկային բարեկեցության կառուցման ճանապարհին ժողովրդավարությունը չունի այլընտրանք,-նշել է Հայկ Կոնջորյանը։