News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մրսածության պատճառով չեղարկել է հինգշաբթի նախատեսված հանդիպումը Սեուլում այցով գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը հաղորդել է, որ չեղարկվել են  Մուն Չժե Ինի մասնակցությամբ հինգշաբթի եւ ուրբաթ նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները։

Ներկայումս ԱՄՆ պաշտպանության նախարարը Սեուլում բանակցություններ է վարում իր հարավկորեական գործընկեր Սոն Յոն Մուի հետ։ Ենթադրվում է, որ հանդիպմանը առաջին հերթին քննարկվում է տարվա երկրորդ կեսին նախատեսված համատեղ զորավարժությունների չեղարկումը՝ ի շահ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության զարգացման։ Դրանց թվում է Ulchi Freedom Guardian համատեղ զորաշարժը, որը Փհենյանը անվանում է Հյուսիսային Կորեա ներխուժելու պատրաստություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ