News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստացվել է տեղեկություն, որ հանքի տարածքում եղել է վթար եւ անհրաժեշտ է որոշ աշխատանքներ իրականացնել, հաղորդում է «Econews.am»-ը: 

Ճանապարհը փակած քաղաքացիներին խնդրել են թույլ տալ անցնել դեպի վթարի վայր, ինչին քաղաքացիները պատասխանել են պահանջով, որ այդ մասին տեղեկացվի բնապահպանության նախարարությունը:

Ավելի ուշ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները դեպքի վայրից հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանքի դեմ պայքարող քաղաքացիների եւ ընկերության միջեւ միասին գնալու վթար վայր: Պայմանավորվածությունը, սակայն, խախտվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, ինչի հետեւանքով էլ վթարի վայր այդպես էլ չեն հասել: Ակցիայի մասնակիցներից Գեղամ Օհանյանը հայտնել է նաեւ, որ ներկա օտարերկրացի փորձագետներից մեկը վիրավորանքներ է հասցրել պայքարող քաղաքացիներին:

Տպել
Ամենաշատ