News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է եւ հակամարդկային, որ երեխայի ընտանիքը փախստական է եւ հնարավորություններ չունի ինքն օգտվել իր համամարդկային իրավունքները իրացնելու հնարավորությունից: Այս մասին ԵԽԽՎ -ում իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Իհարկե,՛ փախստականների տեղավորման, նրանց սոցիալական, կրթական, աշխատանքային եւ մյուս բոլոր խնդիրների լուծումը ամենաարդիականներից մեկն է Եվրոպայում եւ աշխարհում:

Հատկապես գերարդիական է մնում փախստականների խնդիրը: Անթույլատրելի է եւ հակամարդկային, որ երեխայի ընտանիքը փախստական է եւ հնարավորություններ չունի ինքն օգտվել իր համամարդկային իրավունքները իրացնելու հնարավորությունից:

Անցած նստաշրջաններից մեկի ժամանակ այս դահլիճում ասել եմ, որ չի կարելի թույլ տալ սոցիալական դեմպինգ եւ հանրային կոնսենսունսի առարկա կարող է լինել չունեւոր խավերի երեխաների սոցիալական, կրթական եւ առողջապահական բարձրակարգ ծառայություններից օգտվելու իրավունքի ապահովումը:

Անհրաժեշտ է, որպեսզի վիճակագրական մարմինները, ինչու չէ նաեւ Եվրոստատը մեզ ներկայացնեն ապագայի սոցիալական միտումները եւ քարտեզները հասարակական տարբեր շերտերի՝ այդ թվում երեխաների, որով մենք կարողանանք կարգավորել եւ կանխարգելել անառողջ եւ հակամարդկային զարգացումը: 

Հավատացնում եմ Ձեզ, որ անհրաժեշտ է ունենալ վերոնշյալ երեւույթների իրական գնահատման վիճակագրական  մեթոդաբանություն:

Դա նշանակում է, որ տարբեր երկրների վիճակագրական ծառայությունները պարտավորություններ կստանձնեն փախստականների եւ նրանց երեխաների իրական վիճակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Մենք արդեն ասել ենք եւ դա փաստ է, որ ՀՀ-ն ընդունել է շուրջ 21000 սիրիահայ փախստականների, այդ թվում երեխաների, որոնց  աշխատանքի, կրթության եւ սոցիալական հարցերը լուծված են:

Եկեք լուծենք այս հարցերը եւ մենք կունենանք արժանապատիվ ապագա:

Դե ուրեմն, մեր երեխաների համար պայման ստեղծենք՝ լինելու ազնիվ, պրոֆեսիոնալ եւ զինված բարձրակարգ գիտելիքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ