News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատժամիջոցներն ճնշում կգործադրեն Իրանի բնակչության վրա եւ դժվարություններ կստեղծեն: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Բենդեր Աբասում նավթավերամշակման գործարանի բացման արարողության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Իրանը պատմական պահ է ապրում եւ պետք է դիմակայի երկրի դեմ ծառացած սպառնալիքներին՝ դրանք հնարավորությունների վերածելով:

«Պատժամիջոցները ճնշում կգործադրեն ժողովրդի վրա: Այս պատժամիջոցները, անշուշտ, դժվարություններ կստեղծեն ժողովրդի համար, սակայն բազմաթիվ հնարավորություններ կստեղծեն նախաձեռնությունների, ստեղծագործական գործունեության համար ճնշողների աչքերի առջեւ», - ասել է նախագահը, ում ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Իրանի նախագահը ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո այտարարել էր, որ Վաշինգտոնը տնտեսական ճնշում է գործադրում Թեհրանի վրա եւ հոգեբանական պատերազմ է վարում երկրի դեմ՝ ընդ որում, ընդգծելով, որ Իրանի տնտեսությունը կշարունակի զարգանալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ