News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դավիթ Զալկալիանին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Վրաստանի արտգործնախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հաջողություններ մաղթեց  եւ հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։

Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձան բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը եւ այլն։

Իր խոսքում դեսպան Սադոյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։

Նախարար Զալկալիանին նշեց, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը,  բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը։

Դեսպան Սադոյանն նախարար Զալկալիանիին ներկայացրեց այս տարի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ մանրամասներ, ինչին ի պատասխան` նախարար Զալկալիանին նշեց, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը։

Դեսպան Սադոյանն ընդգծեց ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարեւորությունը՝ այդ առումով նշելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։

Դավիթ Զալկալիանին գոհունակությամբ փաստեց վերջին տարիներին Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների եւ այցելուների թվի աճը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ