News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու իր մտադրությունից: Այս մասին Նյու Դելիում Observer Research Foundation հետազոտությունների կենտրոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

Հնդկաստանում աշխատանքային այցով գտնվող ամերիկացի դիվանագետը փորձել է բացատրել այն պատճառները, թե ինչու է Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել իակողմանի դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Ըստ Հեյլիի, որի ելույթը հեռարձակվում էր Observer Research Foundation-ի կայքում՝ ԱՄՆ-ն սպառնալիքի աղբյուր է տեսնում ի դեմս Իրանի, եւ այդ կարծիքը հիմնված է ոչ թե ենթադրությունների, այլ «իրական ապացույցների վրա»:

«Մենք տեսնում ենք, որ չնայած Իրանի հետ գործարքին, որը ձեռք էր բերվել բազմաթիվ երկրների մեծ ջանքերի արդյունքում, նրանք (Իրանի ղեկավարությունը) շարունակում են խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Նրանք շարունակում են բալիստիկ հրթիռների մշակումը: Նրանք աջակցում են ահաբեկչությանը՝ շարունակելով Յամենում զենք վաճառել ապստամբներին: Մերձավոր Արեւելքում բոլոր հակամարտությունների հետեւում մենք Իրանին ենք տեսնում»,- ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Նա հաստատել է, որ Միացյալ նահանգներն ակնկալում են քաղաքական եւ տնտեսական ճնշման միջոցով ստիպել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ, փոխզիջումների գնալ եւ փոփոխություններ մտցնել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, որը կնքվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը) եւ Գերմանիայի մասնակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ