News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և «Իրան-Հայաստան առևտրի պալատի» համատեղ նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում հունիսի 26-ին տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված հայ-իրանական տնտեսական հարաբերությունների, փոխգործակցության զարգացման հեռանկարների, Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունների քննարկմանը:

Հանդիպմանը ներկա էին Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի և իրանական գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Զեկույցով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով ներկայացրեց Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ստեղծված իրավիճակը, ներդրումային նպաստավոր պայմանները, տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, գործարար միջավայրը, հայ-իրանական տնտեսական համագործակցության բարելավման նոր հնարավորությունները:

Դեսպան Թումանյանը հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները՝ ընդգծելով դրա անմիջական դրական ազդեցությունը ներդրումային գործունեության վրա:

Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Ամենաշատ