News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խոստանում է ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին, քանի որ երկրում տեսնում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսեւորումներ, ինչը, ըստ նրա, լուրջ փաստարկ է, որպեսզի այսուհետ դադարի բարձրաձայնել այս խնդիրը եւ ջանքերը կենտրոնացնի այլ կարեւոր ուղղություններով: Այդ մասին դեսպանը հայտարարել է  «Ազատության» տված հարցազրույցում:

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին, Սվիտալսկին նշել է. «Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է, որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է իր առաջնահերթություններից մեկը: Եվ այս մեսիջը, որ Հայաստանի իշխանությունները ամենայն լրջությամբ են մոտենում կոռուպցիայի դեմ պայքարին, հստակորեն հնչեց նաեւ Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի ընթացքում, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսելում ունեցած այլ հանդիպումների ընթացքում: Եվ մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ դրա բոլոր դրսեւորումներով, եւ որ պակաս կարեւոր չէ՝ նոր կառավարությունը ցանկանում է դա իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ գործող օրենսդրության շրջանակներում եւ լիակատար թափանցիկության պայմաններում»:

Սվիտալսկին կարծիք հայտնեց, որ ԵՄ-ի համար սա ոգեւորիչ է. «Մենք պատրաստ ենք, եթե դրա կարիքը կա, առաջարկել հնարավոր առավելագույնը՝ մեր փորձի, գիտելիքների եւ տեխնիկական փորձագիտական կարողությունների առումով: Սա մի բան է, որ հստակորեն հայտարարվել է Բրյուսելում՝ այդ հանդիպումներում:

Պատահական չէ, որ այսօր Հայաստանում բոլորը խոսում են կոռուպցիայի մասին:

Մենք տեսնում ենք կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսեւորումներ: Սա շատ կարեւոր զարգացում է, եւ դա նաեւ լուրջ փաստարկ է, որպեսզի ես այսուհետեւ դադարեմ բարձրաձայնել այս խնդիրը եւ իմ ջանքերը կենտրոնացնեմ այլ կարեւոր ուղղություններով: Այնպես որ, այս պահից սկսած խոստանում եմ ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին․ ես այդ մասին խոսում էի դեռ այն ժամանակ, երբ այդ մասին քչերն էին խոսում եւ երբ որոշ շրջանակներում դա դժկամությամբ էին ընդունում: Եվ ես անչափ ուրախ եմ, որ այսօր հայաստանցիները քաջություն ունեն այդ մասին խոսելու եւ ցույց տալու, որ իրենք դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսեւորման: Կեցցե՛ք, հայե՛ր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ