News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնական այցով կմեկնի ԿԺԴՀ-ը՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ հյուսիսկորեական իշխանությունների պլանների քննարկման նպատակով: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրները:

Հաղորդվում է, որ Պոմպեոյի այցը ԿԺԴՀ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը կդառնա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ հունիսի 12-ի կայացած գագաթնաժողովից հետո: Թերթում հավելել են որ նրանց հանդիպումը լայն քննադատության է ենթարկվել՝ երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների սակավության պատճառով:

Պարբերականում նաեւ նշել են, որ Պոմպեոն չեղյալ է հայտարարել իր հնդիկ գործընկերոջ հետ հուլիսի 6-ին նախատեսված հանդիպումը՝ Փհենյան այցելելու համար: ԿԺԴՀ-ում պետքարտուղարը բանակցություններ կվարի Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որի անունը դեռ չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ