News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Համերգը կազմակերպվել է «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Լիաննա Հարությունյանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Նշենք, որ «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ