News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ու բազմաթիվ հյուրեր հունիսի 28-ին ներկա են եղել ժողովրդական եւ ազգային տոների, սովորույթների եւ կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» Սմիթսոնյան հեղինակավոր փառատոնի պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Փառատոնը այս տարի ներկայացնում է հայկական եւ կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները:

Ամենամյա փառոտոնի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ նրա տիկինը, Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը,Հայաստանը եւ Սփյուռքը ներակայցնող բարձրաստիճան այրեր, հյուրերեր եւ հոգեւորականներ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նար նաեւ սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:

Ելույթներով հանդես եկան Սմիթոսնյան հաստատության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» Սաբրինա Լին Մոթլին, ինչպես նաեւ՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը իր ջերմ ելույթում շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, ԱՄՆ-ի դեսպանության եւ պետքարտուղարության իր գործընկերներին: Միլսը նաեւ առանձնահատուկ ողջույնի խոսք ուղղեց Հայաստանի նորանշանակ մշակույթի նախարարին.

«Ես դեսպանատան անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սմիթսոնյանի մեր գործընկերներին իրենց նվիրվածության, աջակցության եւ արված աշխատանքի համար: Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, տիկին նախարար, պատիվ ունեմ այստեղ գտնվել եւ հատկապես տեսնել, որ այն երկիրը որտեղ որպես դեսպան իմ ծառայությունն եմ մատուցում եւ որը հասցրել եմ սիրել, ներկայացված է Վաշինգտոնում եւ տոնում է իր մշակույթը: Ես նաեւ ցանկանում եմ ողջունել Հայաստանի Մշակույթի նախարարի տիկին Մակունցին, ով ներկայացնում է Հայաստանի նոր կառավարությունը: Ինչպես շատերը գիտեն: Հայաստանը թեւակոխել է պատմության նոր փուլ. այն ունի նոր կառավարություն: Եվ այս նոր կառավարության որդերգած արժեքները ժողովրդի արժեքներն են՝ դրանք են ներառվածությունը, բազամազանությունն ու հարգանքը կյանքի տարբեր դրսեւորումների հանդեպ: Տիկին նախարար, Ձեր այստեղ գտնվելը շատ տեղին է, քանի որ դուք ներկայացնում եք հենց այս արժեքները՝ ժողովրդական արժեքները, որոնք նաեւ Սմիթսոնյան հաստատության արժեքներն: Շնորհակալ եմ»:

«Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» բացման պաշտոնական արարողության ավարտից հետո բարձաստիճան հյուրերն ու պաշտոնյաները շրջայց կատարեցին Վաշինգտոնի ազգային պուրակում՝ այցելելով հայկական ժողովրդական արվեստներն ու արհեստները ներկայացնող տաղավարներ:

Փառատոնի վերաբերյալ իր ընդհանուր տպավորություններով Ամերիկայի ձայնի հետ կիսվեց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով նաեւ անդրադաձավ մշակութային փոխառության կարեւորությանն ու իր այցի առաքելությանը:

Ժամանակակից կենցաղի եւ ապրող/գործող ժողովրդական մշակութային ավանդույթների՝ արվեստների եւ արհեստների պահպանմանը նվիրված «Սմիթսոնյան ֆոլքլաֆ փառատոնին» հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են Սփյուռքից եւ Հայաստանից ժամանած մեծ թվով հայրենակիցներ:

Փառատոնի օրերին այցելուները, ցանկության դեպքում, կարող են սովորել ինչպես թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր եւ գաթա պատրաստել ու նաեւ տարատեսակ վարպետության դասընթացների:

Հիշեցնենք, որ 1967 թվականին հիմնադրված հեղինակավոր փառատոնին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 100 երկրներ:

Տասնօրյա փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ