News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.9
EUR
527.39
RUB
7.13
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ժաննա Գալստյանի կողմից «եկվոր» բառի օգտագործման համար ներողություն եմ խնդրում երբևէ Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Աղաբեկյանը, մասնավորապես, գրել է.

«Արցախ Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպի առթիվ դեռ երեկ պետք է արտահայտվեի, սակայն տեխնիկական պատճառներից ելնելով այսօր եմ արտահայտում կարծիքս. Տիկին Ժաննա, մեկ անգամ առիթ եմ ունեցել ձեր արտահայտությունների համար նախատելու ձեզ:

Ստիպված եմ ձեր անհարիր պահվածքի և արտահայտույթյան («գյալմա»՝ եկվոր բառն օգտագործելու) համար ներողություն խնդրել բոլոր ժամանակների Արցախում վերաբնակեցված իմ հայրենակիցներից: Եվ հավատացեք՝ քաղաքականությունը ձեր տեղը չէ, թողեք այն ու հեռացեք»:

Ավելի վաղ NEWs.am-ը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթից հետո պատգամավոր Ժաննա Գալստյանը հայհոյել էր նրան եւ ստացել նույնպիսի պատասխան:

Այդ միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշում էր կայացրել աշնանային նստաշրջանից սկսած լիագումար նիստերը հեռարձակել ուղիղ եթերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է ԿԽՄԿ առաքելության ղեկավարին. քննարկել են բնակչության անվտանգության հարցերը
Վլադիկ Խաչատրյանը, կարեւորելով ԱԻՊԾ-ի եւ Արցախում ԿԽՄԿ-ի միջեւ առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նոր ուղղություններ...
Արցախում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը. ՊԲ հրամանատարը այցելել է զորամաս
Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը...
Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը…
Արցախում «Նիսսան»-ը բախվել է էլեկտրասյանը. Վիրավորներից մեկն անչափահաս է (ֆոտո)
Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել են կանչի վայր…
Պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը կառաջադրի իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններին
Հաշվի առնելով Ռուսլան Իսրայելյանի անցած ռազմա-քաղաքական ուղին…
Առաջադրել եմ թեկնածությունս՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար. Դավիթ Սարգսյան
Աշխատանքի բերումով, ինչպես նաև քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում ավելի խորն եմ ընկալել…
Ամենաշատ