News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Թալանել են Արշալույս գյուղում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի հայրական տունը: Ոստիկանություն ահազանգած կինն ասել է, որ անհայտ անձինք տեխնիակական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը եւ տուն մտել:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Արշալույս գյուղում գողության փորձի եւ Էջմիածնում գողության դեպքերի առիթով: Մամուլի տեղեկություններով՝ Էջմիածնում էլ թալանել են Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի տունը: Այստեղից հափշտակել են տարբեր իրեր, ինչպես նաեւ կանխիկ գումար, բանկային քարտեր, Գրիգորյանին պատկանող որսորդական հրացանը: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տանտիրոջը 13.310.000 դրամի գույքային վնաս է պատճառվել:

Արշալույսում կրքերը չեն հանդարտվում. օրեր շարունակ այստեղ ակցիաներ են անցկացնում գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը պահանջող եւ նրան աջակցող գյուղացիները: Մանվել Գրիգորյանի եղբորորդի գյուղապետը վստահեցնում է, որ 2007 թվականից ընդհանրապես չի շփվում գեներալ հորեղբոր հետ, իսկ գյուղացիներին միշտ օգնել է՝ ինչով կարողացել է:

Գյուղապետի աջակիցներն էլ հայտարարում են՝ Զարզանդ Գրիգորյանից ավելի լավ գյուղապետ չի էլ կարող լինել: Նրան դեմ դուրս եկած արշալույսցիները, սակայն, պնդում են, որ գյուղապետը լավ չի աշխատել: Բացի այդ՝ տարբերություն է դրել ընտրություններում իրեն ձայն տված ու չտված գյուղացիների միջեւ:

Ձերբակալվել է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը՝ հայտնի Արտյոմ Կոնեւսկոյ մականունով: Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ստուգումներ էր կատարել Հարությունյանին պատկանող տարածքում: ԱԱԾ-ն, սակայն, չի հաղորդում, թե ինչ ստուգումներ է կատարել եւ ինչ կասկածանքով է ձերբակալվել Արտյոմ Հարությունյանը: Նշենք, որ վերջինը հայտնի «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի եղբայրն է: Վերջինը մահացել է 2010 թվականին Աստրախանում:

Երեւանի հիվանդանոցներից մեկում 5 ամսական երեխա է մահացել: Նախնական ախտորոշմամբ՝ փոքրիկի մոտ հայտնաբերվել են էնտերովիրուս, սուր միոկարդիտ եւ երրորդ աստիճանի սրտային անբավարարություն: Ուշագրավ է այն, որ մահից հինգ օր առաջ երեխան պլանային երկրորդ պատվաստումն էր ստացել: Սակայն մասնագետները վաղ են համարում խոսել պատվաստման ու երեխայի մահվան պատճառահետեւանքային կապի մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Երեւանում եւս մեկ 5 ամսական երեխա էր մահացել, որը նույնպես մահից մի քանի օր առաջ պատվաստվել էր: Պատվաստումն անելուց առաջ երեխայի ծնողները բժշկին ասել են, որ երեխան այնքան էլ առողջ չի թվում: Աղջկան, ամեն դեպքում, պատվաստել են: Մի քանի օր անց փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ մահացել է: Չնայած ծնողների մեղադրանքին՝ առողջապահության նախարարը նույնպես երեխայի մահը պատվաստման հետ չի կապում:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուրջ 150 երեխա կա, որոնց 2/3-ի մոտ աղիքային ինֆեկցիաներ են հայտնաբերվել: Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարն աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության աճն ամռան համար նորմալ է համարում: Էդուարդ Զարդարյանն ասում է՝ դրան նպաստում է երեխաների կենսակերպն ու ամենօրյա սովորությունները. շատերը, որպես կանոն, ուտելուց առաջ ձեռքերը չեն լվանում, չեն լվանում նաեւ մրգերն ու բանջարեղենը: Շատ վտանգավոր է նաեւ արհեստական, լողալու համար չնախատեսված ջրամբարներում լողալը: Հաշվի առնելով չափազանց շոգ եղանակը՝ Էդուարդ Զարդարյանը նաեւ խորհուրդ է տալիս երեխաներին երկար ժամանակ արեւի տակ չթողնել:

Լյուքսեմբուրգի եւ Լեհաստանի խորհրդարանները միաձայն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այսպիսով, փաստաթուղթն արդեն վավերացրել է 6 երկիր: Ավելի վաղ Համաձայնագիրը վավերացրել էին նաեւ Ռումինիան, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Դոլարն ու եվրոն նորից սկսել են թանկանալ: Հունիսի 29-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 69 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հունիսի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 1-ը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ