News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում ակտիվացել է հրթիռային վառելիքի արտադրությունը մի քանի գաղտնի օբյեկտներում, ինչը կարող է վկայել ապամիջուկայնացման վերաբերյալ հետագա բանակցություններում ԱՄՆ-ին մոլորության մեջ գցելու փորձերի մասին, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աշխատակիցներին։

Հեռուստաալիքի աշխատակիցները, որոնց հասանելի են գաղտնի տվյաները, հայտնել են, որ ըստ առկա տեղեկատվության, Հյուսիսային Կորեայում կարող էին գաղտնի արագացնել թե վառելիքի, թե միջուկային զենքի մի շարք բաղադրիչների արտադրությունը։ Բացի դրանից, նրանց կարծիքով, հետագայում Փհենյանը մտադիր է փորձել ԱՄՆ-ից թաքցնել այն օբյեկտների գոյության փաստը, որտեղ կազմակերպվում է այդ արտադրությունը։

«Չկան որեւէ տվյալներ, որոնք կվկայեին զինանոցի նվազման կամ արտադրության դադարեցման մասին»,- հավելել է NBC-ի աշխատակիցներից մեկը։

«Կան ակնհայտ վկայություններ, որ նրանք փորձում են խաբել ԱՄՆ-ին»,- համարում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ