Ճապոնական մասնավոր Interstellar Technologies ընկերությունը կորցրել է իր կողմից ստեղծված Momo 2 հրթիռը, որը պայթել է անմիջապես արձակումից հետո։ Այս մասին ասված է Twitter-ում հրապարակված ընկերության հաղորդագրությունում։ Հրթիռը հաղթահարել է ընդամենը մի քանի տասնյակ մետր։ Ապա այրվող շարժիչից ծուխ է արձակվել, եւ հրթիռը պայթել է։
Ներկայումս ընկերության մասնագետները պարզում են կործանման պատճառները։