News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ՀՀ դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում Իսպանիայի ներքին գործերի նախարարության եւ լրատվամիջոցների կողմից «հայկական մաֆիա» ձեւակերպման վերաբերյալ, որն օգտագործվեց հաղորդագրություններում, որոնք պատմում էին անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման ենթարկված 100-ից ավելի անձանց մասին, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:

Այս առնչությամբ, Իսպանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում մեր քաղաքացիներին առնչվող բոլոր զարգացումները։ Անցնող շաբաթվա ընթացքում Իսպանիայի տարբեր շրջաններում տեղի իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում բերման են ենթարկվել հարյուրից ավելի անձինք, որոնց մեջ, ըստ հասանելի տեղեկատվության, կան նաեւ ծագումով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ:

Իսպանիայի ներքին գործերի նախարարության կողմից հունիսի 26-ին տարածված մամլո հաղորդագրությունը շրջանառության մեջ դրեց «հայկական մաֆիա» ձեւակերպումն, ինչը նաեւ տարածվեց իսպանական ԶԼՄ-ներում:

Դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնում նման ձեւակերպումների եւ շեշտադրումների հետ կապված: Դրանք էական վնաս են հասցնում Իսպանիայում բնակվող մի քանի տասնյակ հազար օրինապահ եւ օրինակելի հայերի համբավին: Դեսպանությունը կարեւոր է համարում զերծ մնալ նման շեշտադրումներից եւ տեղի ունեցածին առավել հնչեղություն տալու համար արվող անընդունելի ձեւակերպումներից՝ մանավանդ, հաշվի առնելով, որ գործով բերման ենթարկվածներից ամենեւին բոլորը չեն, որ հայեր են, դեռեւս չի ապացուցվել նրանց՝ մեկ հանցավոր կազմակերպության անդամներ լինելը եւ նրանց նկատմամբ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Վստահ լինելով Իսպանիայի իրավապահ մարմինների օրինական գործողությունների արհեստավարժության հանդեպ՝ միեւնույն ժամանակ անարդյունավետ ենք համարում հանցավոր խմբավորումների դեմ պայքարում էթնիկ ծագման շեշտադրումը, ինչը չի նպաստում Իսպանիայի բազմազգ հասարակության ձեւավորման եւ հանդուրժողականության խորացման գործին, ինչը իսպանական կառավարության առաջնահերթություններից է եւ հաջողությամբ իրականացվում է տարիներ շարունակ»։

Իսպանական ոստիկանությունը գործողություն է իրականացնում «հայկական մաֆիայի դեմ»

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ