News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ հունիսի 30-ին այցելել է ԱՀ խորհրդրան:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ ունեցած կարճատև առանձնազրույցից հետո Մանե Թանդիլյանը հանդիպումը շարունակել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Արցախ, իսկ առաջին այցը կատարել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Նախարարն ընդգծել է, որ շարունակելու է համագործակցությունն Արցախի հետ՝ անկախ իր զբաղոցրած պաշտոնի ձևաչափից:

ԱԺ պատգամավորները, շնորհավորելով նորանշանակ նախարարին, ներկայացրել են այս պահին մշտական հանձնաժողովում շրջանառվող օրինագծերը և դրանցում առկա խնդիրները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմազավակության խթանման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, հաշմանդամությանը, սոցիալական մյուս հրատապ և առողջապահությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բարեփոխելու, այն առավել կիրառելի դարձնելու հանգամանքը՝ և այդ համատեքստում ընդգծվել է փոխգործակցության անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ