News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Հունիսի 30-ին ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի 39-ամյա բնակիչ Մայիս Դարբինյանը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Խնձորեսկի բնակիչ՝ 52-ամյա Վահիկ Սաթունցի ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Պատահարի հետեւանքով ՎԱԶ 2107-ի ուղեւորները՝ 39-ամյա Մարինե Հարությունյանը, 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը եւ 37-ամյա Մելինե Ադունցը տեղում մահացել են, իսկ վարորդն ու մյուս ուղեւորը՝ 9-ամյա Արման Դարբինյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բուժկենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներից Գոռ եւ Սերգեյ Դոլունցները մահացած Մարինե Հարությունյանի որդիներն են:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Երևան-Սոչի չվերթի կործանումից 18 տարի է անցել
113 մահացածների թվում են Հայաստանի 85, Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայից մի կին և Վրաստանից մի տղամարդ...
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Ամենաշատ