News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Որոշակի փոփոխություններ արդեն կան, դրանք, բնականաբար, շատ տեսանելի չեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին, թե ե՞րբ կլինեն կոնկրետ արդյունքներ քաղաքացիների տնտեսական վիճակի բարելավման հետ կապված:

«Որոշակի փոփոխություններ արդեն կան, դրանք, բնականաբար, շատ տեսանելի չեն: 207 հազար աշխատողի աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել, տոնավաճառներում է գների որոշակի փոփոխություն տեղի ունեցել: ՊԵԿ հավաքագրումների մակարդակն է զգալիորեն բարձրացել, առողջապահության ոլորտում են փոփոխություններ տեղի ունենում: Գիտեմ՝ մարդիկ շատ արագ արդյունքների են սպասում, մենք ամեն ինչ անում ենք այդ արդյունքները գրանցելու համար: Բյուջեում արդեն տասնյակ միլիոնների հավաքագրում է եղել, ամսվա արդյունքները կամփոփենք, բայց, վստահաբար, տասնյակ միլիոնից անցել է, եւ դա ակնհայտ իրողություն է»,- ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ