News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ստիպված է պահպանել հանգիստ վիճակ եւ ուղեղային անեմիայի (ուղեղի սակավարյություն) հետ կապված բժիշկի հսկողության տակ է, հայտնել է «Կիոդոն»՝ վկայակոչելով կայսերական պալատի վարչությանը:

Գործակալության տեղեկություններով՝ երկուշաբթի լուսաբացին Ակիհիտոն ուժեղ քրտնարտադրություն եւ գլխապտույտ է ունեցել: Պալատական բժիշկները կայսրին զննել են եւ հրահանգել պահապանել հանգիստ վիճակ ու հետագա հսկողություն:

2016-ի օգոստոսին կայսր Ակիհիտոն ժողովրդին հղած հատուկ ուղերձով հասկացրել էր, որ տարիքի պատճառով իր պարտականությունների կատարումն ավելի է դժվարանում եւ կցանկանար գահը փոխանցել թագաժառանգին ու գործերից հեռանալ:

Անցյալ տարվա դեկտեմբերին կայսերական ընտանիքի հարցերով հանձնաժողովը որոշում էր ընդունել, որ կայսր Ակիհիտոն հանգստի կգնա 2019 թվականի ապրիլի 30-ին, իսկ նրա ժառանգորդը՝ արքայազն Նարուհիտոն գահ կբարձրանա 2019-ի  մայիսի 1-ին:

Քանի որ Ճապոնիայի օրենքներով կայսեր հրաժարական նախատեսված չէ, Ակիհիտոյի համար որպես բացառություն ընդունվել է «հատուկ օրենք», որը կարգավորում է Ճապոնիայի նորագույն պատմության մեջ գահի աննախադեպ փոխանցումը ժառանգորդին կայսեր ողջ լինելու օրոք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ