News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փեշմարգայի քրդական զինված կազմավորումները Իրաքի հյուսիսում իրականացրած գործողության ընթացքում ոչնչացրել են ԻՊ ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկին, որը պատասխանատու էր գրոհայինների ֆինանսավորման եւ մատակարարումների համար, հայտնում է Rudaw հեռուստաալիքը:

Մախմուր քաղաքում (Էրբիլ նահանգ) փեշմարգայի ղեկավար Սիրվան Բարզանին հայտարարել է, որ Քարաչոգ լեռան շրջանում գործողությունը սկսվել է շաբաթ երեկոյան՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդանավերի աջակցությամբ: Նույն օրը գործողության մասնակիցները ոչնչացրել են ԻՊ ֆինանսիստ Աբու Օբեյդային: Եվս երկու ահաբեկիչ ոչնչացվել էին կիրակի:

Իրաքի կառավարությունը ԻՊ-ի լիակատար ջախջախման մասին հայտնել էր 2017-ի դեկտեմբերին: Չնայած դրան, երկրի հյուսիսում խմբավորման մնացորդների եւ Իրաքի անվտանգության ուժերի միջեւ կարճատեւ բախումներ են տեղի ունենում: Ողջ մնացած գրոհայիններն առնաձնապես ակտիվ են գործում երկրի հյուսիսում Մախմուրի շրջանում եւ Սալահ էդ Դին նահանգի Խամրինի լեռներում, հայտնում է հեռուստաալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ