News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Աֆրիկայում որսագողերը եղջյուրի մեկ սանտիմետրի համար հազվագյուտ ռնգեղջյուր են սպանել: Այս մասին հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կրագա Կամա արգելոցում: Որսորդների զոհ է դարձել Բելլա անունով 20-ամյա հարավային սպիտակ ռնգեղջյուրը: Արգելոցի աշխատակիցները մի քանի ամիս առաջ կտրել էին նրա եղջյուրը՝ որսագողերի հարձակումներից պաշտպանելու համար, սակայն դա չէր օգնել փրկել կենդանուն:

Բելան չորս ձագուկ ուներ: Նրանցից ամենափոքրը՝ Տանկ մականունով ռնգեղջյուրը, ըստ ականատեսների, կես օր լաց է եղել մահացած մոր համար, եւ այժմ փորձում է միանալ ձագուկներով մեկ այլ էգ ռնգեղջյուրի: «Մինչեւ հիմա չեմ կարող հավատալ եւ հասկանալ, թե ինչպես կարելի էր սպանել կենդանուն՝ մեկ սանտիմետր եղջյուրի համար»,- ասել է արգելոցի սեփականատեր Այեշա Քենթորը:

Սպիտակ ռնգեղջյուրները որսագողերի կողմից բազմաթիվ հարձակումների են ենթարկվում՝ դրանց եղջյուրի հրաշագործ ուժի մասին սնահավատության պատճառով, որը տարածված է աֆրիկյան ժողովուրդների շրջանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ