News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գործընկերներն իրազեկված են նախիջեւանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա հատուկ շեշտեց, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Արցախում տեղի ունեցողը Հայաստանի հետ կապ չունի: «Շփման գծում տեղի ունեցող ամեն ինչը Հայաստանի հետ ուղղակի կապ ունի: Մեր դիվանագետները նաեւ գիտակցում են, որ իրենց աշխատասենյակներից մինչեւ սահման շատ մոտ է: Համապատասխանաբար՝ ՀԱՊԿ գործընկերները օպերատիվորեն իրազեկվել են, չնայած հանգստյան օրեր էին»,- նշեց Բալայանը:

Ի պատասխան նախիջեւանյան ուղղությամբ ՀԱՊԿ ուժերի տեղակայման հնարավորության մասին հարցին՝ Տիգրան Բալայանը նշեց, թե չի կարծում Հայաստանի ԶՈՒ-ն իրավիճակի վերահսկողության համար դրսից օժանդակության կարիք ունի: «Սահմանների պաշտպանությունը դրված է Հայաստանի ԶՈՒ վրա, եւ ինչպես ցույց են տալիս վերջին օրերի իրադարձությունները, այն իր վրա դրված խնդիրը վստահ եւ արդյունավետորեն է կատարում»,- շեշտեց Բալայանը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է Նախիջեւանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի կրակի հետեւանքով կործանվել եւ ամբողջությամբ այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Հրաձգության հետեւանքով թեթեւ վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող Վահագն Սամվելի Բաղդասարյանը (1974 թ.):

Նախիջեւանի ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը. հայ զինծառայող է վիրավորվել 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ