News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երեւանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից  պատվիրակությունների ղեկավարներին՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովին, Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկին, Ղրղզստանի գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովին, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկուն, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաեւին եւ Ղազախստանի պետական ծառյության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաեւին:  

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում եւ կարեւորել Հայաստանի եւ ԱՊՀ երկրների դատախազությունների փոխգործակցության զարգացումը, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով:

Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՊՀ երկրների դատախազությունների միջեւ կընդլայնվի փոխգործակցությունը, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը: 

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համագործակցության խորացման հեռանկարներին, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին եւ ուղղություններին: Կարեւորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար օպերատիվ տեղեկատվության եւ փորձի փոխանակումը:

Կողմերը կարեւորել են ԱՊՀ երկրների դատախազությունների միջեւ առկա փոխվստահության ամրապնդումը եւ համոզմունք հայտնել, որ համատեղ  ջանքերով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կոռուպցիան եւ դրանից ածանցվող այլ արատավոր երեւույթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ