News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոտ 7 ժամ եւ 562․000 ԱՄՆ դոլար․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ եւս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի դոմիկն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ բնակարանի արժեքը մոտ 25․000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաեւ Սփյուռքի նախարարը: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատեւելու վայր, այլեւ արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները Հայաստանում այլեւս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա», - ասել է նախարար Հայրապետյանը:

Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ