News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զինված ուժերն ունակ են զինծառայողներին ապահովելու ամեն անհրաժեշտ պարագաներով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

ԳՇ պետը շնորհավորեց բոլորին 2018 թվականի ամառային առաջին զորակոչի առթիվ, ապա շեշտեց՝ երկար են պատրաստվել այս զորակոչին, բավականին շատ աշխատանքներ են կատարվել։ «Հույս ունեմ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների ու միջադեպերի։ Եթե խնդիրներ էլ լինեն, օպերատիվ կերպով կփորձենք միջամտել»։ 

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք ծնողները վստահ լինել, որ իրենց երեխաները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, նա ընդգծեց. «Զինված ուժերն ունակ են զինծառայողներին ապահովելու այն ամեն ինչով, ինչ նախատեսված է օրենքի կարգով։ Եթե կլինեն դեպքեր եւ տեղեկություններ, որ որեւէ զորամասում չի ապահովվում ինչ–որ բանով, մենք պատրաստ ենք օպերատիվորեն արձագանքելու, որոշումներ կայացնելու եւ լուծումներ տալու այդ հարցերին»։

Արտակ Դավթյանը նկատեց՝ մինչ այս եղել է 5 ահազանգ, «որոնցից միայն մեկի դեպքում հաստատվեց, որ ինչ–որ խախտումներ կային, ոչ ամբողջ ծավալով։ Մենք օպերատիվ ձեւով արձագանքեցինք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ